ՀՀ վարչապետի տիկինը ներկա է գտնվել «Կողք կողքի» 4-րդ միջազգային երաժշտական արտ փառատոնի գալա համերգին (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 3-ին մասնակցել է «Կողք կողքի» 4-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգին:

Փառատոնն անցկացվում է 2019 թվականից` վարչապետի տիկնոջ բարձր հովանու ներքո: Սկզբում փառատոնը միայն հայ երեխաների համար էր, հիմա միջազգային է:

 

Այս տարի փառատոնին մասնակցում է զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող շուրջ 150 երեխա Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Բահրեյնից:

 

Դեկտեմբերի 1-3-ը անցկացվող փառատոնն այս անգամ առանձնանում է նոր ուղղություններով՝ թատերարվեստ ու պարարվեստ:

Անցկացվել են նաև վարպետաց դասեր Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից ու Վրաստանից ժամանած մասնագետների մասնակցությամբ:

 

Փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 1-ին Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացել է նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես, ցուցադրվել է Թումանյանի թանգարանի «Ռոտոնդա» ներառական թատերախմբի «Էսպես չի մնա» ներկայացումը:

 

Երկրորդ օրն անցկացվել են սեմինարներն ու վարպետության դասերը:

Փառատոնի նպատակն է հավասար պայմաններ ստեղծել երեխաների համար, նպաստել նրանց զարգացմանն ու ինտեգրմանը, երաժշտության ու արվեստի օգնությամբ ամրապնդել կապը հասակակիցների ու հասարակության հետ:

Կիսվել սոց․ ցանցերում