Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան ավինյանը հետաքրքրվեց, թե ջրանջատումները վթարայի՞ն են, թե՞ պլանային են լինում:
Նրան ներկայացրեցին, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ընկերության կողմից պլանային ջրանջատում չի իրականացվել:
«Իսկ ի՞նչն է խնդիրը, որ էս ծավալի ջրանջատումներ են իրականացնում»,-հետաքրքրվեց Ավինյանը:
«Ամռան ամիսներին ջրասպառման մեծ ծավալներ են լինում, համակարգ հավելյալ ջրաքանակ է ավելացվում, համակարգն էլ հնամաշ լինելով նման ջրաքանակին չի դիմանում»,-նշեց պատասխանատուն: