Երեկ՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 33-ամյա Անդրեյ Կոնտեևը իր վարած Mercedes մակնիշի («յաշիկ») ավտոմեքենայով Արագած գյուղի բնակիչներից մեկին պատկանող դաշտի մեջ դրիֆթ է կատարել և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկներ Սարգիս Շահնազարյանն ու Արթուր Մելոյանը։Դեպքի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևանի բնակիչ Արամ Աբովյանի անվամբ, ՌԴ քաղաքացին էլ այն վերցրել է վարձույթով։