Մեզանից շատերն այս ախտանիշը վերագրում են սովորական ծանրաբեռնվածությանը, որը կանցնի մեկշաբաթյա որակյալ հանգստից հետո։ Այդուհանդերձ, բժշկի դիմելն ավելորդ չի լինի։
Ժամանակակից կատաղի տեմպերի պայմաններում, երբ մեզնից յուրաքանչյուրը պետք է շատ գործեր անի և դեռ հիշի հանգստի մասին, 24 ժամը բավական չի կարող լինել: Ժամանակի ընթացքում առաջանում է քնի պակաս, ապատիա և վերանում է որևէ բան անելու ցանկությունը: Այս դեպքում ոմանք որոշում են դադար տալ և մի փոքր դանդաղեցնել իրենց տեմպը, սակայն լավ հանգստից հետո թեթևացած զգալը միշտ չէ, որ երաշխավորված արդյունք է։ Եթե ձեզ ծանոթ է այս իրավիճակը, ապա խորհուրդ է տրվում ավելի ուշադիր լինել ձեր ինքնազգացողության նկատմամբ: Նման հոգնածության հետևում հաճախ թաքնված են լինում առողջական խնդիրներ։
Ապատիայի պատճառ հաճախ կարող են լինել վահանաձև գեղձի խնդիրները: Դրանք առաջանում են մեր օրգանիզմում որոշակի հորմոնի բացակայության պատճառով: Այս հիվանդությունը տարիքային սահմանափակումներ չունի. այն կարող է զարգանալ ինչպես երիտասարդների, այնպես էլ ավագ սերնդի մոտ։ Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ 45-50 տարեկան մարդիկ առավել հակված են նման էնդոկրին հիվանդության։
Մեկ այլ ահազանգ, որը դրդում է ձեզ այցելել էնդոկրինոլոգին, գիշերային քրտնարտադրությունն է և քաշի հանկարծակի ավելացումը: Հաճախ պարբերաբար լինում են տրամադրության փոփոխություններ, այնպես որ դրանք մի վերագրեք շրջապատին։
Քնի կարճաժամկետ դադարը կոչվում է ապնոէ։ Շնչառության ընթացքում դադարները միջինում ոչ ավելին է, քան 30 վայրկյանը, սակայն ծանր դեպքերում կարող են հասնել մինչև 2-3 րոպեի։ Շնչառության կանոնավոր դադարների դեպքում (ժամում առնվազն 10-15 անգամ) ապնոէն սկսում է զարգանալ նաև քնի ժամանակ։
Եթե մարդը խռմփացնում է, ապա նրա քունը չի հասնում խորը փուլի, ինչը նշանակում է, որ ողջ օրվա ընթացքում մշտական հոգնածությունը և դյուրագրգռությունն ապահովված է։ Հաճախ ապնոէն ուղղակիորեն կապված է գիրության հետ, որն իր հերթին հրահրվում է քաղցկեղի զարգացման ռիսկ։ Եթե խռմփոցը ձեզ համար քնի անբաժանելի մասն է, խորհուրդ է տրվում անհապաղ դիմել բժշկի՝ լուրջ հիվանդությունների զարգացումը կանխելու համար։
Անընդհատ քնկոտությունը երկաթի անեմիայի ակնհայտ նշան է: Առավել հաճախ վտանգի տակ են վերարտադրողական տարիքի կանայք: Երկաթի անբավարարությունը (հատկապես հղի կանանց մոտ) դրսևորվում է ամենատհաճ ախտանիշներով. աշխատունակության անկում, ճանաչողական ֆունկցիաների խանգարում, իմունիտետի նվազում և մշտական հոգնածություն։
Անեմիայի բուժման և կանխարգելման համար պետք է դիմել մասնագետի։ Ամենից հաճախ այս հիվանդությունը բուժվում է հատուկ ներարկումներով և դեղամիջոցներով, սակայն շատ դեպքերում բավական է կարգավորել սննդակարգը՝ դրան ավելացնելով հատուկ մթերքներ (տոֆու պանիր, ձվի դեղնուց, դդմի սերմեր, նուշ և մուգ շոկոլադ):
Ուշադրություն դարձրեք, թե որքա՞ն հաճախ եք ծարավում: Եվ որքա՞ն ուժեղ է այն: Եթե ձեր պատասխանները «հաճախ» են և «խիստ», ապա անհապաղ դիմեք բժշկի, քանի որ այս ամենն արյան շաքարի բարձրացման հետևանքներ են։ Բացի այս ախտանիշներից, շաքարային դիաբետն առանձնանում է նաև աչքերում մշուշի առաջացմանբ, մաշկի և լորձաթաղանթների քորով ու վարակային հիվանդությունների հաճախակի կրկնությամբ:
Մեզանից շատերը դեպրեսիան չեն ընկալում որպես լուրջ հիվանդություն։ Հաճախ այն ընկալվում է որպես ամենասովորական տխրություն, որը հրահրվում է կյանքի տարբեր տհաճ մանրուքներից։
Դեպրեսիան բավականին հեշտ է ճանաչել: Այս հիվանդությամբ պարուրված մարդը չի ցանկանում առավոտյան անկողնուց վեր կենալ, քանի որ դրա իմաստը չի տեսնում։ Նա անընդհատ քնել է ուզում, իսկ մտքերը զբաղված են շարունակական մելամաղձությամբ և տխրությամբ։
Աղբյուր՝ LADYNEWS.am
