Մայրական հզոր ԱՂՈԹՔ զավակների պաշտպանության համար

Երեխայի համար չկա ավելի մեծ պաշտպանություն, քան մոր աղոթքը: Աստծուն ուղղված մոր աղոթքը կարող է հրաշքներ գործել:

«Հայր Աստված, ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր, երեխաներ ունենալու շնորհ տվեցիր ինձ, օգնիր ինձ, որ երբևէ չձանձրանամ երեխաներիս դաստիարակության գործում: Քո ողորմությանն եմ հանձնում զավակիս, պահիր ու պահպանիր նրան հանուն Քո անվան: Ներիր նրա բոլոր մե ղքերը, դիր նրան ճշմարիտ ուղու վրա, փրկիր նրա հոգին ու մար մինը տեսանելի ու անտեսանելի բոլոր թշն ամիներից, չար ուժերից, չարիքներից ու դ ժբախտություններից:

Թող նա ամեն տեղ լինի քո հովանու ներքո, պաշտպանիր նրան մահաբեր հիվանդություններից, աղետներից, ամեն տեսակ զենքից: Խնդրում եմ Տեր, նրան հեռու պահիր վնասակար սովորություններից և վշտից: Բարեհաճ եղիր նրա աղոթքներին և հաջողություն տուր ուղիղ գործերում: Թող Քո հրեշտակը քայլի նրա հետ և պահպանի նրան չար ճանապարհից: Խնդրում եմ Տեր, օրհնիր նրա ամեն բացվող առավոտը, երեկոներն ու գիշերները, հանուն Քո անվան, քանզի քոնն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից:

Կիսվել սոց․ ցանցերում