Ալավերդու համայնքապետարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։
«Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը ապօրինի կերպով ներխուժեց համայնքապետարանի նիստերի դահլիճ, որից հետո սկսվեց միմյանց նկատմամբ վիրավորանքներ ու հրմշտոցներ։ Առաքելյանը ոտքի հարվածով շուռ տվեց քվեատուփը։
Փոխադարձ վիրավորանքներ սկսվեցին «Ապրելու երկրի» անդամների և պատգամավոր Արեն Մկրտչյանի միջև։ Վերջինս ապօրինի կերպով դահլիճ ներխուժած ավագանու անդամներին բղավեց՝ «Դավայ դուրս եկեք ստեղից այ տղա, ինչ անում ենք ձեզ համար ենք անում, ոչ թե մեզ», որից հետո ավագանու անդամներից մեկը սպառնաց նրան՝ անվանելով «սրիկա» ՝ «Դու քո խոսքերի համար պատասխան ես տալու, էս օրը կհիշես, քո հետ միասին թող շատ մարդ հիշի սա։ Քո պահվածքը պլինդուզից ցածր ա»։
Քվետաուփի շուռ գալու հետևանքով անդամները ստիպված եղան նոր քվորում գումարել։
