Ստեփшնшկերտпւմ լրացուցիչ կվաճառվի տավարի և խոզի միս՝ 1 կիլոգրամը 4 հազ. դրամ․ տեսուչները հսկելու են

Ստեփանակերտի մսամթերքի վաճառակետերում օգոստոսի 21-ից կվաճառվի լրացուցիչ ծավալի տավարի և խոզի միս՝ 1 կիլոգրամը  4 հազ. դրամ առավելագույն արժեքով։
Սպեկուլյատիվ գնումները բացառելու համար ներկա կգտնվեն ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Վերջին օրերին ձեռնարկված կազմակերպչական աշխատանքների շնորհիվ վաղվանից Ստեփանակերտ քաղաքի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մսամթերք՝ տավարի և խոզի մսի 1 կիլոգրամի առավելագույն արժեքը 4.000 դրամով, որը կփորձենք պահպանել որոշակի ժամանակահատված: Վաճառքը կիրականացվի Ստեփանակերտի մսամթերքի վաճառակետերում, որտեղ սպեկուլյատիվ գնումները բացառելու համար ներկա կգտնվեն ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները: 

Միջոցներ են ձեռնարկվում նաև հացի ծավալները հնարավորինս ավելացնելու ուղղությամբ: 

Չնայած Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված բարդ իրավիճակին, ԱՀ կառավարությունը շարունակում է ձեռնարկել բոլոր միջոցները բնակչության ուսերին ընկած ծանրությունը որոշակիորեն մեղմելու ուղղությամբ»,– ասվում է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում