Եկեք արագացնենք 250 էլեկտրոավտոբուսների ձեռքբերման գործընթացը. Տիգրան Ավինյան

«Եկեք արագացնենք էլեկտրոավտոբուսների ձեռքբերման հետ կապված գործընթացը, որը պլանավորում էինք փոխարինել 249 «ՀԱԳԵՐ» մակնիշի ավտոբուսներով»:

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն էլ նշեց, որ առկա է 249 «ՀԱԳԵՐ» մակնիշի ավտոբուս, որից ընդամենը 120-ն է շահագործվում։

Այս համատեքստում Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց պահեստամասերից, որոնք ձեռք էին բերվել, որպեսզի վերականգնվեին ավտոբուսները։

Մանուկյանն ասաց, որ շուրջ 27 ավտոբուս վերականգնվել է, իսկ մնացածն ընթացքի մեջ են, և ակնկալվում է, որ կվերականգնվի ևս 23-ը: Մնացածի մասով Մանուկյանը տեղեկացրեց, որ պիտանիության ժամկետը լրանում է, և մեկ տարվա համար այդքան գումար ներդնելու անհրաժեշտություն չկա:

Կիսվել սոց․ ցանցերում