ՊՆ ծախսերը 2024 թվականին կկազմեն 554 միլիարդ դրամ՝ 7%-ով ավելի նախորդ տարվանից

Ազգային ժողովում մեկնարկել է 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց բյուջեի նախագծի փոփոխված տարբերակը:
2024 թվականին ՀՀ պաշտպանության նախարարության գծով ծախսերը կազմում են 554 միլիարդ դրամ:

«Դրանք 7 տոկոսով կգերազանցեն 2023 թվականի պետական բյուջեով սահմնված պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը, արդյունքում` 2024-ին պաշտպանության  ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 5,3 տոկոսը` 2023 թվականի նկատմամբ նվազելով 0,3 տոկոսային կետով»,- ասաց նախարարը:

Կիսվել սոց․ ցանցերում