Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքի ընդունմանը. шլիև

Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքի ընդունմանը:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ոխանցում ն ադրբեջանական լրատվամիջոցները:

«Եթե հայկական կողմը դա աներ մի քանի տարի առաջ, «հակաահաբեկչական գործողության» ( նկատի ունի Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումը ԼՂ բնակչության վրա) կարիք չէր լինի: Սա պատմություն է, և ցույց է տալիս, որ Ադրբեջանը, ոչ թե Հայաստանն է խրախուսել խաղաղությունը»,- ցինիկաբար ասել է Ալիևը՝ հավելելով, որ Բաքվին պետք են կայուն երաշխիքներ Հայաստանից:

«Ադրբեջանին պետք են կայուն երաշխիքներ, որ Հայաստանում ռևանշիզմի փորձեր չեն լինի:Մենք գիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, գիտենք նաև, որ Հայաստանն ունի բազմաթիվ «խորհրդականներ» եվրոպական որոշ մայրաքաղաքներում»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ այսպիսով թաքնված դժգոհություն հայտնելով Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությունից:

Կիսվել սոց․ ցանցերում