Ալավերդի համայնքի բնակիչներից ներողություն եմ խնդրում. վիրшվորшնքներին համարժեք պատախան է հնչել. Արեն Մկրտրչյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը անդրադառնալով երեկ Ալավերդիմ տեղի ունեցածին նշեց, որ Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը օրենքի  համաձայն գումարել էր նիստ, իրացնելով իր լիազորությունները:

Մկրտչյանը նկատեց՝ նիստի օրը, առավոտյան ժամը 8-ին Ալավերդու համայանքապետը համայնքապետաանի դիմաց հրավիրել է հանրահավաք, որի ընթացքում փորձ է արվել մասնակիցնեին շենքի ներս հրավիրել:

«Հանրահավաքի մարդաշատությունը ապահովելու նպատակով զանգեր են արվել մանկապարտեզների, մշակույթի տների տնօրեններին, բուժամբուլատորանների տնօրեններին, վարչական ղեկավարներին, քաղաքապետարանի ապարատի աշխատակիցներին և հորդորել, կոչ արել ժամը 8-ին լինել հանրահավաքի վայրում: Իբր ժամը 9:30 բյուջեի քննարկում է լինելու, տնօրեններին կոչ են արել հաշվապահների հետ ներկայանալ, երբ ժամը 10-ին անվստահության նիստն էր, իսկ իրենք 9:30 բարձրախոսներով հանրահավաք էին համակարգում, սա ժողովրդավարություն է, թե՞ ոչ»,- ասաց Մկրտչյանը և հավելեց. «Նիստերի դահլիճի դուռը եղել է փակ և գիտեք, որ անվստահության հարցի ժամը կարգավովում է օրենքով, այսինքն եթե ժամը 10-ին ավագանու անդամները չլինեին դահլիճում ասելու էին 10:20 է տեղի ունեցել՝ ապօրինի է»:

Միաժամանակ պատգամավորը նշել է, որ բոլոր ավագանու անդամները անարգել մուտք են ունեցել Ալավերդու հաամյանքապետարան, նաև համայնքապետը:

«Համայնքապետը ինչպե՞ս է ներխուժել նիստերի դահլիճ ու շուռ տվել քվեատուփը, եթե չեն թողել, ինչպե՞ս է հայտնվել այնտեղ: Խուլիգանական պահավածքով ներխուժեցին նիստերի դահլիճ, շուռ տվեցին քվեատուփը, քվեաթերթիկները թափեցին և 12 քվեաթերթիկ դարձրին անվավեր.  անձնական վիարավորանքների տեղատարափ տեղաց և հնչեց դրան համարժեք պատասխան: Ես Ալավերդի համայնքի բնակիչներից կատարվածի համար ներողություն եմ խնդրում, բայց միևնույն է նշում եմ, որ համարժեք պատախան է հնչել վիարվորանքին»,- ասաց Արեն Մկրտչյանը:

Հիշեցնենք՝ Ալավերդու համայնքապետ Սամվել Թամազյանին անվստահություն հայտնելու համար՝ «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնած նիստում 14 կողմ ձայնով ավագանու անդամներն անվստահություն հայտնեցին նրան:

Ավագանու համապատասխան արձանագրությամբ՝ համայնքի ղեկավար կընտրվի Դավիթ Ղումաշյանը, որը համայնքի ղեկավարի լիազորությունները կստանձնի արձանագրության երրորդ օրը՝ դեկտեմբերի 8-ին հրավիրված ավագանու նիստում:

Կիսվել սոց․ ցանցերում