Շարունակվում են Սուրբ Հակոբավանքի վերականգնման աշխատանքները․ մասնակցում է նաև Ռուբեն Վարդանյանը

Հավատի ուժով ու միասնական ջանքով շարունակվում են Սուրբ Հակոբավանքի վանական համալիրի վերականգնման աշխատանքները:

Գաղափարի կյանքի կոչման ճանապարհին «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» անդամները պարբերաբար մասնակցում են խորհրդանշական ակցիաների: Մշակութային շերտի բացման, պեղման և ուսումնասիրության համար կարևոր է տարածքի մաքրման գործը, ինչին շաբաթ օրը մեծ խանդավառությամբ լծվել են շարժման տասնյակ անդամներ` համակարգող Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ ու հարակից գյուղերից կամավորներ:

«Հնագիտական արշավախմբի ղեկավար Վ.Սաֆարյանի հավաստմամբ` եկեղեցու բակի հարթման ու մաքրման աշխատանքները նախապատրաստական մեծ աջակցություն են հնագիտական նյութի բացահայտման համար, որն առաջիկայում կներկայացվի առանձին շնորհանդեսով:

Խոչընդոտներն ու դժվարությունները հաղթահարելի են, եթե կա կամք ու նվիրում: Դա են հաստատում շարժման մասնակիցները` դրսևորելով համախմբման յուրօրինակ քայլեր»:

Կիսվել սոց․ ցանցերում