«Բազումք» ընկերությունը հայտնել է հրթիռից «Հայասաթ-1»-ի անջատման մասին:
Ընկերությունը տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Ուրախ ենք ներկայացնել «Հայասաթ-1»-ի առաքելության ևս մեկ տպավորիչ պահ՝ արբանյակի անջատումը հրթիռից
Տեսանյութի ձախ կողմում կարող եք տեսնել հրթիռում զետեղված 1U չափի երկու Քյուբսաթերի դուրս գալը արձակող կայանքից՝ ENSO և HAYASAT-1»:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին հայրենական արբանյակը տիեզերք արձակվեց դեկտեմբերի 1-ին Երևանի ժամանակով 22։20-ին ամերիկյան SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։
