Այրվել է ավտոմեքենա, 3 տпւժшծ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 07:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային ավտոկայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել և բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։01-ին, մարվել՝ 08։19-ին։ Այրվել է ավտոմեքենան:

Կիսվել սոց․ ցանցերում