Հրազդանում շների սպшնդ է տեղի ունեցել

ՀՀ ՆԳՆ  ոստիկանությունը հաստատում է այն տեղեկությունները, որ երեկ Հրազդան քաղաքում շների զանգվածային սպանդ է տեղի ունեցել։

ՆԳՆ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ երեկ՝ ժամը  22։40ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 59 շենքի մոտ թափառող շների վրա են կրակել:

«Մեկնած օպերատիվ խմբին հաղորդում է տրվել, որ դեկտեմբերի 7-ի՝ ժամը 22։30-ից մինչև դեկտեմբերի 8-ի ժամը 00։30-ն ընկած ժամանակահատվածում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի տարբեր հատվածներում լսվել են շների ոռնոցներ: Նույն ժամանակահատվածում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվել է 2 սատկած և 1 վիրավոր շուն»,- հայտնեցին մեզ հետ զրույցում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Կիսվել սոց․ ցանցերում