Էկնոմոիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դեկտեմբերի 6-ից ուժի մեջ մտած օրենքին, որով արգելվելու է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը, և գյուղացիների շրջանում դրա հետ կապված բողոքներին ասում է, որ կարող են իրենց նկատառումները փոխանցել նախարարությանը, վերջիններս անպայման կզբաղվեն:
«Կարող եմ ասել, որ գալիս ենք հավի ու ձվի պատմությանը: Եթե օրենքներն աշխատեն վստահ եմ, որ կստեղծվեն անհրաժեշտ ենթակառութցվածքները, որոնք թույլ կտան, որպեսզի սպասարկումը այդ ոլորտում լինի պատշաճ մակարդակի վրա: Քանի որ այս ոլորտում մինչ այժմ օրենքները չեն աշխատել, ստացվում է, որ այն մարդիկ, որոնք ներդրումներ են արել սպանդանոցների ոլորտում ունեն ֆինանսական դժվարություններ, որովհետև օրենքների պատշաճ չկատարման արդյունքում չի ձևավորվել այն բիզնես ծավալը, որը պետք է թույլ տար, որ այդ ընկերությունները շահութաբեր աշխատեն: Մենք վճռական ենք աշխատեցնել այն օրենքները, որոնք Էկոնոմիկայի նախարարություը ընդունել է, և եթե տեսնու ենք, որ մեր օրենքները կիարակելու համակարգը ունի բացեր, մենք լրացուցիչ գործիքներ նեդնելով՝ այնքան կխստացնենք մինչև բոլոր օրենքներն աշխատեն»,- ասաց Քերոբյանը:
Նախարարը նաև նշեց՝ շատ են խոսում պետական ինստիտուտների զարգացման, ինքիշխանության մասին, և պետք է հասկանալ, որ դա ոչ այլ ինչ է, քան այդ օրենքների կատարումը. «Եթե ընդունվում են օրենքներ, որոնք չեն աշխատում դա խոսում է ոչ բավարար պետականության մասին: Մեր կարծիքով օրենքների պատշաճ կիրակումը դա թե՛ պետականության, թե՛ տնտեսական աճի համար ունի շատ մեծ նշանակություն: Հաշվարկներ կան, որ մենք կարող ենք ՀՆԱ-ի 6, 7 տոկոսի չափով աճ ուեննալ, եթե օերնքները ճիշտ աշխատեն»: