Փոխարժեքները Հայաստանում օգոստոսի 21-ին․ էական տատանումներ տեղի չեն ունեցել

Օգոստոսի 21-ին հայաստանյան բանկերը և փոխանակման կետերն ԱՄՆ դոլարը գնում են նվազագույնը 382, առավելագույնը՝ 386 դրամով, վաճառում՝ նվազագույնը 387.50 դրամով, առավելագույնը՝ 389 դրամով:

Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքի տվյալներից։

Եվրոն գնում են նվազագույնը 412 դրամով, առավելագույնը՝ 418 դրամով։

Եվրոն նվազագույնը վաճառվում է 423.50 դրամով, առավելագույնը՝ 426.50 դրամով։

Ռուսական ռուբլին նվազագույնը գնվում է 3.80 դրամով, առավելագույնը՝ 4.09 դրամով, ռուբլու վաճառքը նվազագույնը 4.20 դրամ է, առավելագույնը՝ 4.37 դրամ։

Կիսվել սոց․ ցանցերում