Արտառոց դեպք՝ Երևանում. 40-ից ավել անգամ ինքնшսպшնпւթյան փորձ կատարող տղամարդը հերթական անգամ սպшռնացել է  «Հաղթանակ» կամրջից ցшծ նետվել.

Դեկտեմբերի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպանություն գործել։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ մեկ այլ զանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։Ժամանել են նաև ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու փրկարար-հոգեբանը։Դեպքի վայր են ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները և Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։Այս պահին փրկարար հոգեբանն ու ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները այդ քաղաքացու հետ բանակցություններ են վարում, որպեսզի նա կամրջի վտանգավոր եզրագծից անցնի անվտանգ վայր։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ այդ քաղաքացին 40-ից ավելի անգամներ նման եղանակով ինքնասպանության փորձ կատարող Խաժակն է, ու ամեն անգամ նրա կողմից կատարված նմանատիպ քայլերի հետևանքով օպերատիվ ծառայություններն արագ արձագանքում են ու ժամանում դեպքի վայր։
© https://shamshyan.com/hy/article/2023/12/08/1251684?fbclid=IwAR1jSdzKIOinTJG328-p74UPbb73e5ergZGRL638uIgWHrkawS9lwLwoiVQ

Կիսվել սոց․ ցանցերում