Հիշո՞ւմ եք չէ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի դեմ սшնձшզերծված արշավը, դրա դերակատարներին ու պատճառներին, որին ծավալուն անդրադարձել ենք…

Ստյոպա Սաֆարյանը գրում է․
Հիշո՞ւմ եք չէ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի դեմ սանձազերծված արշավը, դրա դերակատարներին ու պատճառներին, որին ծավալուն անդրադարձել ենք…
Պատճառները մի քանիսն էին՝
1. Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը,
2. Ընդդիմության, այդ թվում հենց նույն արշավը սանձազերծած դերակատարների՝ ԱԺ ընդդիմությունից մինչև նրանց փաստաբաններ ՍԴ հեղեղած դիմումներ, որոնցից մի մասի համար զեկուցող դատավորը Սեդա Սաֆարյանն էր,
3. ՍԴ-ում քննված մեկ այլ պայմանագիր, որի վավերացումը և Սեդա Սաֆարյանի դիրքորոշումը հուզել էր արշավի հեղինակների պատրոններին,
4. Վարդենիսում 2000-ական թվականներին տեղի ունեցած դպրոցական աղջկա դաժան սպանության գործով հանիրավի մեղադրվող Նալբանդյանների ընտանիքի արադարացման համար անցած տարեվերջին՝ մինչև դատավորի պարտականությունների ստանձնումը որպես փաստաբան ներկայացված վերջին գանգատի պատմությունը….
Այն ժամանակ հաղորդումներից մեկում ես նաև ակնարկել էի, որ այս վերջին պատճառի կապակցությամբ Նալբանդյանների արդարացման վերաբերյալ քննվող գործը դատարանում էր ու դատավորն ավարտում էր այն՝ մտնելու խորհրդակցական սենյակ ու արձակելու վճիռը…
Եվ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ ապօրինաբար սպանության մեջ մեղադրված և, համապատասխանաբար, 9 և13 տարի անազատության մեջ անցկացրած Բագրատ և Նարինե Նալբանդյանները նախագահող դատավոր Դավիթ Սարգսյանի դատավճռի համաձայն՝ արդարացվել են: Հիշեցնենք, որ Նալբանդյանների գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրվել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 6-րդ հոդվածների, այն է՝ խոշտանգման արգելքի և արդար դատաքննության իրավունքի խախտում, և այդ հիմքով գործը նորոգվել էր:
Իսկ Նալբանդյանների ընտանիքի իրավունքները տասնամյակներ շարունակ Հայաստանի դատական համակարգում ու ՄԻԵԴ-ում ներկայացրել էր փաստաբան Սեդա Սաֆարյանը, ով անցած տարեվերջին իր հոգու վերջին պարտքը կատարեց՝ այս ընտանիքին օգնելով բողոքարկել քննիչի կայացրած ևս մեկ անհիմն որոշում, որը խոչընդոտում էր գործի վերաբացմանը… Դուստր ունեցող Սեդա Սաֆարյանի համար դա նաև հոգու պարտք էր կյանքն ընդհատված աղջնակի հիշատակի առաջ՝ նրա դաժան սպանության հանգամանքները վերաբացելու համար….
Եվ ովքեր էին անհանգստացել… ընդդիմադիր կուսակցական փաստաբաններ, ընդդիմության պրոպագանդիստներ, ընդդիմադիր 2 խմբակցություն…
Նրանցից ոչ մեկ չի անդրադարձել դատավոր Դավիթ Սարգսյանի այս խիզախ որոշմանը… Ոչ մեկ իր թերթում կամ ֆեյսբուքյան էջում ուրախություն չի արտահայտել, որ ՀՀ մի սովորական ընտանիք իր համառ պայքարի արդյունքում հասել է իր անմեղության հաստատմանը, ինչի պարտավորություն սահմանդրորեն չուներ…
Սա առաջին հերթին Նալբանդյանների ու հայոց արդարադատության հաղթանակն է: Ես այս գրառումն արել եմ ոչ ամենևին Սեդայի փառաբանելու համար: Նա դրա կարիքը չունի և հասարակության վերաբերմունքը ու կոշտ հակազդեցությունը նրա դեմ սանձազերծված արշավին դրա վառ ապացույցն էր: Այստեղ հաղթել են Նալբանդյանները, որոնք չեն ընկրկել, իսկ փաստաբանը սոսկ նրանց իրավական ճանապարհն է հարթել, և դատարանն ու դատավորը, որոնք իրենց մեջ ուժ գտան կայացնելու այս խիզախ որոշումը…
Դրա մասին չեն գրել, չեն լուսաբանել ոչ Սաթիկ Սեյրանյանն ու Գոհար Սավզյանը, ոչ վարդենիսցի Թահուգի Թովմասյանն ու նրա թերթի խմբագիր Քնար Մանուկյանը, ոչ փաստաբան Արսեն Բաբայանն ու յուր կրտսեր գործընկեր Սոսը, ոչ փաստաբան Ռուբեն Մելիքյանն ու յուր զույգ Սիրանուշ Սահակյանը, ոչ հարցն ԱԺ -ում ներկայացրած Արծվիկ Մինասյանն ու երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները….
Ժողովուրդ թերթից «մեկն» էլ իմ ուղիղ լայվից հետո զանգել էր Նալբանդյանների ընտանիքի անդամներից մեկին ու առավոտ շուտ գոռգոռացել, թե ինչու են Վարդենիսում կասկածում նրանում, թե Թագուհ Թովմասյանը և յուր կամպանիան շահագրգռված չեն դաժան հանցագործության բացահայտման կամ Նալբանդյանների արդարացման մեջ…. Տեսնես՝ այս օրերին զանգել ու շնորհավորե՞լ են Նալբանդյանների ընտանիքին իրենց տարած հաղթանակի, արդարացման կապակցությամբ…. Չէ որ ամիսներ առաջ առավոտյան ձայնները գլուխներն էին գցել հեռախոսազանգով….
Իսկ գործը պետք է շարունակվի. պետք է բացահայտվեն վարդենիսցի աղջնակի դաժան սպանության հանգամանքները, որը կոծկել էր ժամանակին դատախազությունը, որտեղ քննիչներ էին աշխատում Սեդա Սաֆարյանի դեմ արշավ սանձազերծած դերակատարների հարազատները, իսկ սպանության գործով մարդկանց շուրթերին տեղական հաբռգած վերխուշկայի որդիների անուններն էին պտտվում…. Իսկ նրաց փոխարեն այս կնոջը, նրա ամուսնուն, դպրոցահասակ աղջկան էին ոստիկանությունում խոշտանգել, որ «սպանությունը վիզ վերցնեն»…. Աղվան Հովսեփյանի կանտորան էլ կինոն էր նկարել, թե նրանք «վիզ են վերցրել…»
Սրտանց շնորհավորում եմ Նալբանդյանների ընտանիքին ու հիացմունք արտահայտում դատավոր Դավիթ Սարգսյանի խիզախության ու արդարամտության համար:
Տեղադրում եմ երկու խիզախ մարդու՝ Նարինե Նալբանդյանի ու դատավոր Դավիթ Սարգսյանի նկարը, որպեսզի հասարակությունը դեմքով ճանաչի նրանց:
Կիսվել սոց․ ցանցերում