BMW-Ն ԵՒ AUDI-Ն ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՌԴ-ՈՒՄ

BMW և Audi ավտոարտադրողները սահմանափակել են ռուս դիլերների մուտքն իրենց ծրագրային ապահովում:
Այժմ այդ մակնիշի մեքենաների սեփականատերերը չեն կարողանում հասանելություն ունենալ տեխնիկական սպասարկման պատմությանը, գրում է «Իզվեստիա»-ն։

Ըստ հրատարակության, ծառայությունները փորձում են ելք գտնել ստեղծված իրավիճակից։ Մասնավորապես, որոշ դիլերներ որոշ «այլընտրանքային ուղիներով» ստանում են արգելված ծրագրեր, իսկ մյուսները զբաղվում են սեփական ծրագրերի ստեղծմամբ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Mercedes-Benz-ը Ռուսաստանում դիլերներին վերջնականապես անջատեց իր ծրագրային ծառայություններից։

Ռուսաստանում Mercedes-Benz-ի դիստրիբյուտոր MB Rus-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ դա կարող է հանգեցնել վերանորոգման ժամանակի ավելացման։

 

Կիսվել սոց․ ցանցերում