Քանի՞ ուղևոր է օգտվել Երևան-Կապան, Կապան-Երևան թռիչքներից

Ինքնաթիռով Երևանից Կապան այսօր՝ օգոստոսի 21-ին, երկու ուղևոր է մեկնել, նույնքանն էլ վերադարձել է Կապանից Երևան: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։

 

Հիշեցնենք՝ այսօր առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները։ Սահմանված ժամանակին Զվարթնոց օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում և ըստ ժամանակացույցի Կապանից մեկնել Երևան։

Կիսվել սոց․ ցանցերում