«Բնակչության հատուկ սպասարկում» կազմակերպության նախաձեռնությամբ վերջին մեկուկես տարում համայնքային գերեզմանատներում մաքրման ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից՝ նշելով, որ «Քանաքեռ-Զեյթուն գերեզմանատան դիմացի տարածքում քաղաքացիների հետ համատեղ բարեկարգվել է, պարսպապատվել և հենապատերով ամրացվել: Մի քանի գերեզմանատներում կատարվել են ասֆալտապատման աշխատանքներ:
Գերեզմանատեղիները տրամադրվում են օրենքով սահմանված չափերով՝ ընտանիքի անդամների թվով պայմանավորված և անվճար հիմունքներով: Համաչափություն ապահովելու համար միջգերեզմանային հատվածներում պահպանվում են 80 սմ, մեքենայի մոտենալու տարածքները՝ 5.5-6 մ, որպեսզի քաղաքացիները կարողանան հեշտությամբ մոտենալ գերեզմաններին:
«Բնակչության հատուկ սպասարակում» ՀՈԱԿ-ն ամենօրյա հսկողություն է իրականացնում գերեզմանատներում՝ հնարավոր խախտումները բացառելու համար: Այդ նպատակով են ավելացել նաև մատուցվող վճարովի ծառայությունները: ՀՈԱԿ-ը պատրաստ է քաղաքացիներին աջակցել նաև շինարարական աշխատանքների իրականացման գործում:
Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության տեսանյութում:
