Ահա թե ինչ ենք կորցնում, երբ մшհшնում են մեր հայրերը

Հոր մահը մարդու կյանքում ամենադժվար իրադարձություններից է։ Կարևոր չէ, թե քանի տարեկան եք կամ ինչ հարաբերություններ եք ունեցել նրա հետ։ Նույնիսկ հեռավոր ու բացակայող հայրն իր ետևում թողնում է մի խոր դատարկություն և հույզերի կծիկ, որը շատ դժվար է քանդել:

Երբ հայրը մահանում է, մենք ստիպված ենք նորովի գտնել մեր տեղը աշխարհում: Որոշ ժամանակ մեզ կորսված ենք զգում: Բացի այդ, մենք սկսում ենք մեզ այլ կերպ ընկալել։ Առանց հոր մենք այլևս այն չենք, ինչ նախկինում էինք։

Թեև սովորաբար մենք ավելի շատ կապված ենք մեր մոր հետ, հոր կերպարանքը միշտ ինչ-որ տեղ երևում է հորիզոնում: Նույնիսկ երբ նա կողքիդ չէ, նրա ներկայությունը ծառայում է որպես ամբողջ կյանքի ֆոն: Նա մեր դաստիարակն ու պաշտպանն է, նույնիսկ եթե նա չի դաստիարակում կամ պաշտպանում: Այդ դերը մտովի վերագրում ենք նրան՝ նույնիսկ չգիտակցելով դա։

Երբ հայրը մահանում է, մեր ինքնությունը փոխվում է

Դու քո հոր հետ այլ մարդ ես, իսկ նրա մահից հետո՝ բոլորովին այլ։ Կարևոր չէ, թե քանի տարեկան ես՝ 30, 40, թե 50։ Քանի դեռ մեր ծնողները ողջ են, մեր մի մասը դեռ մանկության մեջ է ապրում։

Հոր մահից հետո մեր ամբողջ ինքնությունը սասանվում է։ Հիմա մենք ենք մեր ետևից տանում հաջորդ սերունդները, և մեզ ոչ ոք չի առաջնորդում։ Դա սարսափեցնում է և ծնում միայնության զգացում:

Հետո սկսվում է նոր չափահաս ինքնության ստեղծման գործընթացը: Դա տեղի է ունենում ոչ ինքնաբերաբար և ոչ առանց ցավի։ Մենք պետք է նորից գիտակցենք ինքներս մեզ և մեր տեղը այլ մարդկանց կյանքում:

Երբ հայրը մահանում է, մենք կարծես կորցնում ենք խարիսխը: Մի որոշ ժամանակ մեզ տանում են ալիքները։

Կիսվել սոց․ ցանցերում