Համացնացում տեսանյութ է տարածվում, թե ինչպես են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին նմանակող քաղաքացուն բերման ենթարկում:
Կադրերում երևում է, որ քաղաքացիները թույլ չեն տալիս, որպեսզի տղամարդուն բերման ենթարկեն: Ինքը` տղամարդը նույնպես դիմադրում է ոստիկաններին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախցի Դավիթ Մինասյանը, ով ֆեյսբուքյան եթերում նմանակում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, տարվել է ոստիկանություն, որտեղ, ըստ Մինասյանի, իր նկատմամբ բռնություն է գործադրվել։