Երևանի համար 94 մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպով պայմանավորված՝ (խմբի դաստիարակի անընդունելի վարքագիծ) աշխատանքից ազատվել են մանկապարտեզի տնօրենը, մանկապարտեզի դաստիարակը, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
«Ի հավելումն ասվածի՝ տեղեկացնեմ, որ վերջերս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված գործողությունների արդյունքում (առավել մանրամասն՝ կից հղումով https://shorturl.at/klwC8 ), ևս 11 մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից:
Վերը նշվածի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն այս պահին այսքանն է»,- ասված է գրառման մեջ:
