Դեկտեմբերի 10-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ դեկտեմբերի 5-ից իրենց մոտ տեղափոխված օտարերկրյա քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են են, որ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 21-ամյա Գուրավ Կումարինն է։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
