Շատ ամսագրերում կարելի է գտնել կատարյալ կին դառնալու վերաբերյալ խորհուրդներ: Ըստ այդ խորհուրդների, կատարյալ կինը շլացուցիչ տեսք ունի, խնամված է և սլացիկ, լավ աշխատանք ունի և շատ զբաղմունքներ:
Միաժամանակ նա հոգատար կին է, հիանալի տանտնտեսուհի և խոհարար, հիանալի մայրիկ և հրաշալի սիրուհի: Կարո՞ղ է արդյոք կինը լինել այդպիսին: Կարող է, մի քանի օր: Այնուհետև նա հոգնածությունից ոտքերի վրա չի կարողանա կանգնել: Այսպիսին են տեսնում կանայք իրենց կատարյալ լինելը, իսկ ի՞նչ են իրականում գնահատում տղամարդիկ, ի՞նչ են ակնկալում իրենց ընտրյալից:
Արտաքին խնամվածություն
Խոսքը գնում է ոչ միայն կնոջ, այլ տղամարդու մասին: Ինչպես հայտնի է, կանայք ավելի շատ են իրենց հետևում, հետաքրքրվում նոր միտումներով, մարմնի և մազերի խնամքով: Կոշիկների, հագուստի, աքսեսուարների համադրություն, օծանելիք, կոկիկ սանրվածք և խնամված ձեռքեր․ ահա տղամարդու կատարյալ կերպարը, որը կարող է օգնել ստղծել կատարյալ կինը: Իր հանդեպ այսպիսի հոգատարությունը տղամարդն ավելի շատ կգնահատի, քան կնոջ գնած հերթական զգեստը:
Հետաքրքրություն արտաքին աշխարհի հանդեպ
Շատ կանայք ամուսնանալով ամբողջությամբ ձուլվում են ընտանիքի հետաքրքրություններին, հրաժարվում սեփական ցանկություններից և նպատակներից: Դա տեղի է ունենում ոչ թե ժամանակի պակասից, այլ կնոջ ցանկությունից՝ ավելի լավ կատարել իր մայրական և կնոջ պարտականությունները: Արդյունքում հետաքրքրություններ, զբաղմունք, ընկերուհիներ չունեցող կինը դառնում է ձանձրալի և անհետքրքրիր ոչ միայն իր համար, այլև իր ամուսնու:
Գայթակղություն, բայց ոչ գռեհիկություն
| |||
