ՏԵՍԱՆՅՈՒԹ․Եթե չեն ծшռшյել ու գնացել են, թող գոնե վճարեն, բոլորը պետք է պարտադիր ծшռшյեն․ քաղաքացիները տարակարծիք են, կառավարությունն առաջարկություններ ունի․ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց զինծшռшյությանը վերաբերող օրինագիծը

Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովի կողմից 63 կողմ, 0 դեմ և 25 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ արժանացավ հավանության։

Գործող կարգավորումներով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները ենթակա են դատապարտման։ Նրանք որևէ տարբերակով չեն կարող ազատվել քրեական հետապնդումից, անգամ չեն կարող կամովին անցնել ծառայության։

Նոր նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն ազատվել քրեական պատասխանատվությունից․

2014-2019 թվականների ընթացքում կար համանման օրենք, որը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորություն էր տալիս վճարել 300 հազար դրամ ամեն բացակայած զորակոչի համար և ազատվել քրեական պատասխանատվությունից։

Կառավարությունը, ընդհանուր առմամբ, նախագծին կողմ է, սակայն առաջարկում է մինչև երկրորդ ընթերցում որոշակի փոփոխություններ իրականացնել։

Մասնավորապես առաջարկվում է 18-27 տարեկան զինվորական ծառայաությունից խուսափածների համար նախատեսված 24 ամիս ծառայելու փոխարեն՝ 30 ամիս ծառայություն հաշվել, 12 ամիսը փոխարինել 15 ամսով, 6 ամիսը 7․5 ամսով։

Նշենք, որ գործող օրենսդրությամբ ՀՀ-ում ծնված կամ մինչև 27 տարին լրանալը ՀՀ քաղաքացիություն ստացող արական սեռի անձինք պարտավոր են անցնել պարտադիր զինվորական ծառայություն՝ 2 տարի ժամանակով, իսկ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացող արական սեռի անձինք նման պարտավորություն չունեն։

Նոր օրենքով առաջարկվում է շտկել այս անհավասարությունը։ Կառավարությունն առաջարկում է այս դրույթը վերանայել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում