ԱՄՆ-ում Բայդենին քննադատել են լողափում հանգստանալու համար

Հանրապետական ​​կուսակցությունից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Լորեն Բոբերտը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter սոցիալական ցանց) քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գործունեությունը, ով Հավայան կղզիներում մահացու հրդեհների ֆոնին ժամանակ էր անցկացնում լողափում և Ուկրաինային հատկացվող միջոցներ խնդրում։

«ԱՄՆ պատմության մեջ ամենամահաբեր հրդեհների սկսվելուց հետո՝ երկու շաբաթվա ընթացքում Ջո Բայդենը 60 ժամ է անցկացրել Դելավերի Ռեհոբոթ լողափում, ևս մեկ հանգստյան օր անցկացրել Քեմփ Դևիդում, մի ամբողջ շաբաթ տուն վարձել Թահո լճում, ևս 24 միլիարդ դոլար խնդրել Ուկրաինայի համար»,- գրել է Լորեն Բոբերտը։

Անտառային հրդեհը սկսվել է օգոստոսի 9-ին Մաուի կղզում, որը գտնվում է ԱՄՆ Հավայի նահանգում։ Ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվել է զբոսաշրջային Լահայնա քաղաք, որն ամբողջությամբ այրվել է։ Առնվազն 4,5 հազար մարդ մնացել է առանց բնակարանի։ Հայտնի է ավելի քան 100 զոհվածների մասին, հազարից ավելի մարդ անհետ կորած է համարվում

Կիսվել սոց․ ցանցերում