Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ցավակցական խոսք է հղել ԱԺ նախկին նախագահ, ՀՀՇ հիմնադիր-անդամ Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ։
«Ազգային ժողովի առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանը մեծագույն դեր է ունեցել խորհրդարանի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության հիմնադրման ու կայացման գործում: Նա լավ մարդ էր: Ցավակցում եմ ընտանիքին ու հարազատներին: Աստված հոգին լուսավորի»,- նշել է Ռուբինյանը։
Հիշեցնենք՝ 79 տարեկան հասակում մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀՇ հիմնադիր-անդամ Բաբկեն Արարքցյանը։
1988-ից եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1989-ից ՀՀՇ վարչության անդամ է: 1988 թ. դեկտեմբերի 10-ին ձերբակալվել եւ մինչեւ 1989թ. մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին: ՀՀ ԳԽ պատգամավոր ընտրվել է Երեւանի Արաբկիրի 34-րդ ընտրատարածքից:
1990 թ. օգոստոսին ընտրվել է ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ, 1991 թ. դեկտեմբերի 24-ին՝ ՀՀ Գերագույն Խորհրդի նախագահ:
Ավելի քան 30 գիտական աշխատությունների եւ բուհական դասագրքերի հեղինակ է:
