Պահպանել ես-ը` երկար հարաբերություններում. 5 բան, որոնք, ի վերջո, կարելի է անել

Հարաբերությունը ոչ միայն համատեղ ժամանց է, այլև լուրջ աշխատանք: Առաջին ամիսներից հետո, երբ ռոմանտիկան պարուրվում է իրականությամբ, գալիս է ժամանակը, երբ դուք շատ բան եք իմանում ձեր զույգի մասին:

Այստեղ կարևորը ճիշտ վարվելն է, որպեսզի չբաժանվել մանրուքների պատճառով: Եվ եթե ձեզ երկուսին միմյանց հետ լավ է, դուք կարող եք ձեզ որոշ թուլություններ թույլ տալ մեկ տարվա ծանոթությունը բոլորելուն պես:

Ցնցուղ ընդունել

Եթե դուք առաջ առանձին էիք գնում լոգարան, ամաչելով, ապա ժամանակի ընթացքում դուք հասկանում եք, որ ցնցուղի տակ մերկ մարմնում ոչինչ չկա և դուք կարող եք հանգիստ երկուսով

Պատմել փոքր ուրախությունների մասին

Վերջապես դուք կարող եք չթաքցնել, որ նայում եք «Դոմ-2» և ուտում այն չիպսերը, որոնք նախորդ օրը համոզում էիք նրան չգնել: Իսկ նա դադարում է ձևացնել, որ չի իմանում ովքեր են տրանսֆորմերները և ինչպես բռնել խաղի հեռակարավարման վահանակը: Դրանք ձեր անձերի մասնիկներն են, մարդու համար նորմալ է ունենալ զբաղմունք, որը պարտադիր չէ լինի թատրոնի հաճախում կամ ընթրիք ռեստորանում՝ մոմերի ներքո:

Լացել և ցուցադրել ուժգին զգացմունքները

Միգուցե դուք արդեն օգտագործել եք ձեր զգացմունքային զենքը, չնայած ամաչում էիք չափազանց սենտիմենտալ երևալ: Բայց արդյո՞ք նա էլ է ցուցադրել իր էմոցիաները: Երևի թե եղել են պահեր, երբ արցունքը կաթում էր նրա աչքից, սակայն նա արագորեն այն մաքրում էր և երբեք չէր խոստովանի դրա մասին: Սակայն ժամանակի ընթացքում նա կհասկանա, որ լաց լինելը և բղավելը տխրության կամ նեղվածության ժամանակ բնական է և դա նրան չի դարձնում թույլ և անօգնական տղամարդ:

Մերկ քայլել

Հարաբերությունների սկզբնական շրջանում դուք ամաչում էիք տանը առանց հագուստի կամ ներքնազգեստով մնալ: Դա տևում է այնքան, մինչև գիշերը երկուսդ էլ վեր եք կենում ձեր գործերով: Եվ այստեղ դուք հասկանում եք, որ դրանում ոչ մի արտառոց բան չկա:

Խոստովանել սովորությունները

Յուրաքանչյուրն ունի իր վատ և լավ սովորությունները: Դուք կարող եք չթաքցնել սիրելիից ձեր սովորությունները: Ամեն դեպքում, եթե զույգերից մեկին ինչ-որ բան դուր չի գալիս, նա կարող է ձևացնել, որ ոչինչ չի նկատել:

Աղբյուր` LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում