Մեր ցանկությունն է, որ Հայաստանը համագործակցության դիրքով հանդես գա հարևանների հետ. Գյուլեր

Թուրքիայի Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը երկրի խորհրդարանում 2024-ի բյուջեի քննարկումների ընթացքում հանդես է եկել ելույթով, որի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին:

«Այժմ կարևոր հնարավորության դուռ է բացվել Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության հաստատման համար։ Հայաստանը նույնպես պետք է գործի այս գիտակցմամբ:

Մեր անկեղծ ցանկությունն է, որ Հայաստանը համագործակցության կեցվածք դրսևորի նախևառաջ իր հարևանների և ոչ թե ուրիշների հետ»,- հայտարարել է Գյուլերը։

Կիսվել սոց․ ցանցերում