Մինչև ոռոգման շրջանի սկիզբը Էջմիածնի ջրանցքը պատրաստ կլինի շահագործման։ Արդեն ավարտվել են ջրանցքի շուրջ 120 մետր թունելային հատվածի հողային աշխատանքները։ Այս հատվածն ամբողջությամբ փլուզված էր և ութ գյուղերի շուրջ 800 հեկտար մշակովի հողերի 50 տոկոսը ոռոգվում էր մեխանիկակական եղանակով։ Ջրանցքի վերականգնման աշխատանքներն իրականացվում են Եվրասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում։ Էջմիածնի ջրանցքի վերկանգնման ներդրումը կազմում է 170 միլիոն դրամ։ Ինքնահոս եղանակով ամբողջական ոռոգում իրականացնելու նպատակով ջրանցքի շուրջ 120 մետր թունելային հատվածում կանցկացվի D=1800 մմ GRP տիպի խողովակ։
Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում, Եվրասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով վերականգնվում է նաև Ակնալճի պոմպակայանի վերին ջրանցքի շուրջ մեկ կիլոմետր անմխիթար հատվածը։ Նախկինում ջրանցքի այդ հատվածում ոռոգման ջրի կորուստը գերազանցում էր 30 տոկոսը։ Շուրջ 200 միլիոն դրամ ներդրումով ջրանցքը կվերականգնվի Г տիպի երկաթբետոնե կոնստրուկցիայով։ Վերկանգնումից հետո ջրի կորուստը չի գերազանցի տասը տոկոսը, արդյունքում կավելանա Արշալույս համայնքի հողատարածքների ջրապահովվածությունը։

