Մի քիչ՝ ռոմանտիկ սիրո մասին

Երբ մենք մտորում ենք սիրո մասին, արդեն նախօրոք հավատում ենք ինչ-որ բանի, և որոշ պատրաստի պատկերացումները մեզ ընդհանրապես չեն օգնում: Ավելի ճիշտ՝ դրանք արգելակում են հարաբերությունների զարգացումը, երբ տեղի է ունենում ոչ այն, ինչ դուք սպասում էիք:

Գոյություն ունի հիասքանչ արքայազն, ով գոյություն ունի միայն ինձ համար

Այո, գոյություն ունի, սակայն միայն ձեր երևակայության մեջ:

Եթե մենք գտել ենք միմյանց, ապա մեզանից ոչ մեկն այլևս չի փոխվի

Երկու մարդ մշտապես փոխվում են, հենց դա է փրկում հարաբերությունները ձանձրույթից:

Եվ հետո մենք մշտապես երջանիկ կապրենք

Դա այդպես չէ, յուրաքանչյուր հարաբերություն երջանիկ պահերի և անհաջողությունների շղթա է:

Իրական սերը երկնքից է իջնում, այն մեզանից ուժեղ է

Այսպիսի մտածելակերպը խոր պասիվության է բերում: Ոչ, իրականում շատ բան կախված է գիտակցված որոշումներից:

Իրական սերը ընդմիշտ կազատի ինձ միայնությունից

Ոչ, շատերը նույնիսկ երջանիկ զույգերը, իրենց միայնակ են զգում և դա նորմալ է:

Եթե գոյություն ունի իրական սեր, դավաճանության մասին մտքեր երբեք չեն ծագեն

Ավելի լավ է պատրաստ լինել այդպիսի ցանկություններին, դրանք գալիս են նույնիսկ ամենասիրող զույգերի մոտ:

Իմ սիրելին, իմ երջանկության աղբյուրն է

Ոչ, իրական երջանկությունը ներսից է գալիս, լավ հարաբերությունները միայն կլրացնեն դրանք:

Եթե ես չեմ զգում թրթրռ, երբ տեսնում եմ սիրելիիս, ուրեմն սերն անցել է

Ոչ, պարզապես դրա ռոմանտիկ բաղադրիչի ինտենսիվությունն ընկել է:

Եթե գոյություն ունի իրական սեր, երկուսը երբեք չեն վիճում

Հարաբերությունների պարզումը յուրաքանչյուր զույգի կյանքի անբաժան մասն է: Եթե նրանք երբեք չեն վիճում, դժվար թե նրանց մոտ հնարավորություն լինի սկսելու հասկանալ իրար:

Իմ սիրելին առանց խոսքի  հասկանում է, թե ինձ ինչ է  պետք

Շատ քիչ մարդիկ կան, ովքեր ունակ են կարդալ ուրիշի մտքերը: Մեծամասնությունը պետք է լսի դա ձեզանից:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում