ՀՀ փոխվարչապետն անդրադարձել է ռпւսական գազի գնին և սպառողի կողմից վճարվող սակագնին. Մհեր Գրիգորյան

2024 թվականին սահմանին ռուսական գազի գինը չի փոխվի: Սրանով պայմանավորված չի փոխվի նաև սպառողների համար սակագինը:

Այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով գազի սակագնին:

«Տեղեկություն ունեմ, որ «Գազպրոմն» ու «Գազպրոմ Արմենիան» արդեն 2024 թվականի պայմանագիրը կնքել են, և դրանով փոփոխություն նախատեսված չէ»,- ասել է նա:

Այս պահին ռուսական գազի գինը սահմանին 1000 խորանարդ մետրի համար 165 դոլար է սահմանված:

Կիսվել սոց․ ցանցերում