ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում քննարկվեցին 𝟐𝟎𝟐𝟑 թվականին կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքները

▪️ 𝟐𝟎𝟐𝟑թ․ դեկտեմբերի 𝟏𝟓-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն՝ ընդլայնված կազմով, որին ներկա էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը, ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Աշխատանքային հանդիպմանը քննարկվեցին Տեսչական մարմնի 𝟐𝟎𝟐𝟑թ․ տարեկան ստուգումներին վերաբերող հարցեր։
▪️ ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ըստ ոլորտների ներկայացրին տարվա ընթացքում իրականացված տեսչական վերահսկողության՝ տարեկան ստուգումների ու վերստուգումների արդյունքներն ու վիճակագրությունը։
▪️ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը հատուկ անդրադարձ կատարեց ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին: Շեշտեց ՀՀ-ում սուբվենցիոն ծրագրերով կատարվող շինարարական աշխատանքների՝ հատկապես տարեվերջին սպասվող վերջնական ստուգման փուլում առավելագույնս խիստ վերահսկողություն իրականացնելու կարևորությունը։
Առավել մանրամասն՝ 👇
Կիսվել սոց․ ցանցերում