«Եթե ես անօրենություն տեսնեի իմ սրտի մեջ, Տերը չէր լսի ինձ։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 66:18 ՆՎԱԱ
Աննկարագրելի մեծ է հավատացյալի կյանքում նրա աղոթքների լսված լինելու կարեւորությունը: Եթե Աստված չլսի մեր աղոթքները մեր հավատքի ընթացքը կկորցնի իր իմաստն ու մենք անխուսափելիորեն կշեղվենք ճշմարտության ճանապարհից եւ կկործանվենք: Տերը պահանջում է, որ Իրեն մոտեցողը ազատ լինի չար խղճմտանքից: Եթե մեր կյանքում կա մի բան, որի համար մեր խիղճը տանջում է մեզ, եթե մեր սրտում որեւէ անօրինություն ենք տեսնում, ապա ամեն աղոթքից ու աղաչանքից առաջ պետք է նախ ազատվենք մեր խիղճը ծանրացնող այդ երեւույթից: Խոստովանության, ապաշխարության եւ տվյալ մեղքից հեռանալու հստակ որոշման պարագայում Տեր Հիսուսի սուրբ արյունը սրբում է մեզ ամեն անիրավությունից ու մեղքի ծանրությունից: Եթե անօրինությունը ծածկենք մեր սրտում, ապա Տերը չի լսի մեր աղոթքները:
Տեր Հիսուսի անունով խոստովանության համարձակություն եւ ապաշխարելու կամք եմ խնդրում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում:
Եղեք օրհնված:
Արման Մանուկյան
Սիրով Ձեզ հետ կիսվում եմ «Ի՞նչ է խոստովանությունը և ինչպե՞ս ճիշտ կերպով խոստովանել մեղքերը» վերնագիրը կրող այս պատգամով՝
