Մпսկվայում գերազանցվել է ձյան ծածկույթի բարձրության ռեկորդը

Ռուսաստանի մայրաքաղաքում գերազանցվել է ձյան ծածկույթի բարձրության ռեկորդը՝ ԺՏՆՑ բազային օդերևութային կայանում այն ​​հասել է 39 սմ-ի, ինչն աննախադեպ բարձրություն է դեկտեմբերի 16-ի համար, հայտնում է Московский комсомолец-ը։

Այս մասին հայտարարել է Фобос եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։ Կանխատեսողը մատնանշել է՝ դեկտեմբերի 16-ի նախորդ ռեկորդը գրանցվել է 1919թ.-ին։ Այն ժամանակ ձյան ծածկույթի բարձրությունը հասել էր 33 սմ-ի։

Հալոցքի և սեփական քաշի ծանրության պատճառով առաջիկա օրերին, ըստ կանխատեսումների, Մոսկվայում ձյան բարձրությունը կնվազի։

Կիսվել սոց․ ցանցերում