ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը օրեր առաջ կյանքից անժամանակ հեռացած երգիչ Արա Մարտիրոսյանի մասին գրում է. «Արո ջան… ախր վեց օր առաջ Մոսկվայում իրար հետ էինք, տրամադրություններս բարձր, մեր դուետը հիշեցինք, ձայներս գլուխներս գցած երգում էինք, հումորների տարափ էր… ախր ո?նց, ո?նց…
Ինձ թվում էր` քարացել եմ…
Ուշքի չեմ գալիս:
Ախպեր ջան, միշտ լույսերի մեջ »:
Հետաքրքիր է, որ նույն օրերին Շուշան Պետրոսյանը հայտարարել էր, որ ինքը լավ չի զգում, հիվանդ է եւ հրաժարվել էր մասնակցել անվճար բարեգործական համերգին: Մինչդեռ` Ֆեյսբուքյան իր էջում նկարներից էլ է երեւում, թե ում հետ է նա մեկնել Մոսկվա:
Իսկ որ հայտնի երգչուհին մշտապես աչքի է ընկել իր ուռա-հայրենասիրական պաթոսով, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Այդ պաթոսն ու «հայրենասիրությունն » էին նրան մեկ տարի առաջ, երբ նախկին իշխանությունները Երեւանի փողոցներում ցույցեր էին անում, մղում ԱՄՆ-ում դուրս գալ փողոց եւ բղավել` ա’-ռա’նց Նիկոլ Հա’-յա’ս-տա’ն:
Շուշան Պետրոսյանի՝ բարեգործական համերգից հրաժարվելու մասին, տեղեկացել ենք Վարդան Ղուկասյանի եթերից։
