Հայաստանի հավաքականի լեռնադահուկորդը հաղթել է միջազգային մրցաշարում

Լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականի նորեկ Գլեբ Մոսեսովի նորամուտն ազգային թիմում հաջող է ստացվել:

25-ամյա մարզիկը հաղթել է Ավստրիայի Լեոգանգ քաղաքում կայացած միջազգային վարկանիշային մրցաշարում՝ գերազանցելով 15 պետության 95 մասնակցի:

Մոսեսովը մասնակցելու է նաև դեկտեմբերի 17-22-ը Իտալիայում առաջին անգամ անցկացվելիք Եվրոպայի համալսարանական ձմեռային առաջնությանը։

Կիսվել սոց․ ցանցերում