Մկների վրա կատարված բեկումնային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աստաքսանտինի հավելումը արդյունավետ և ապահով կերպով երկարացնում է կյանքը: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ արդյունքները ներկայացվել են ONEFUTURE գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել Ռիչարդ Բրանսոնի կղզում, ինչպես նաև հրապարակվել է GeroScience ամսագրում։
Գիտնականները միջին տարիքի մկների վրա աստաքսանտին պարունակող դեղամիջոց են փորձարկել։ Հավելում չստացած մկների համեմատ՝ փորձարարական կենդանիները 8-12%-ով ավելի երկար են ապրել։
Գիտնականները սննդային հավելումների ազդեցությունը կյանքի տեւողության վրա կապում են բջիջները վնասող բարձր ակտիվ ռադիկալ մոլեկուլները չեզոքացնելու ունակության հետ:
Ինչպես նշել են հավելումը մշակող ընկերությունում, դրա ստեղծումը տևել է մոտ 25 տարի։ Այժմ դրա անվտանգությունն ու արդյունավետությունը հաստատելու համար կպահանջվեն երկարաժամկետ մարդկային ուսումնասիրություններ:
