Ինձ ինչ հիշում եմ՝ հիդրանտ ենք փոխում․ Ավինյանը՝ Փամբուխչյանին

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քննարկվեց չաշխատող հիդրանտների (-խմբ. հրշեջ ջրածորան) փոփոխության կամ նորոգման մասին հարցը։

Քաղաքապետարանի շինարարական և բարեկարգման վարչությունից հայտնեցին, որ Երևանում չգործող 101 հիդրանտների կառուցման կամ նորով փոխարինման աշխատանքները հետևյալն են․ 28 հիդարանտ տեղադրվել է, 49-ի նորոգման աշխատանքներն էլ ավարտված են, և անհրաժեշտ է իրականացնել ջրանջատում՝ հիդրանտները ջրագծին միացնելու համար։

Այս ուղղությամբ դեռ աշխատանքներ կան անելու, և խնդրեցին հանձնարարականը երկարաձգել մինչև փետրվար։

Քաղաքապետը, արձագանքելով զեկուցվող հարցին, նկատեց․ «Այս հիդրանտներն էլ․․․ ինձ ինչ հիշում եմ, հիդրանտ ենք փոխում, պարոն Փամբուխչյան, կխնդրեմ հետևեք, հասկացեք՝ գործն ինչ փուլում է»։

Կիսվել սոց․ ցանցերում