171 ավտոբուսի ձեռքբերման նպատակով մրցույթը չի կայացել անբարեխիղճ մասնակիցների պատճառով:
Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, ասաց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:
Ըստ նրա՝ պատճառն այն է, որ մրցույթում հաղթողը նվազագույն գին տվողը մրցույթի պահանջով նախատեսված բանկային երաշխիքը չէր տրամադրել: Հարությունյանը նաև հայտնեց, որ նոր մրցույթ են հայտարարում։
«4 մասնակից է եղել, որից մեկը անբարեխիղճ մասնակիցն է եղել, մյուս 3-ը՝ չինական ընկերություններ»,- մանրամասնեց նա։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նկատեց․ «Ենթադրում եմ, որ նոր մրցույթը կլինի արդեն այլ ընթացակարգով, որտեղ նմանատիպ բոյկոտի մեթոդներ չեն լինի»:
