Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարական տվեց:
«Պետք է խնդրեմ, որ շաբաթվա ընթացքում և մինչև Նոր տարի սիգ ձկնատեսակի որսի արգելքի շրջանակներում մեր ջանքերը մի փոքր ավելի ինտենսիվացնենք, կոորդինացիան ավելի հստակեցնենք:
Ես գիտեմ՝ աշխատանքներ արվում են, բայց, կարծում եմ, հիմա մի փոքր ավելի մեր ինտենսիվ աշխատանքն էականորեն կազդի սև շուկայում սիգի շրջանառության վրա»,- ասաց Ավինյանը՝ հանձնարարելով այս շաբաթվանից սկսած մի փոքր ավելի ինտենսիվ աշխատել վարչական շրջանների հետ:
