«Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճեմուղու բարեկարգման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են»:
Այդ մասին այսօր Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:
Արձագանքելով քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Խոսքը գնում էր հրդեհային ևս մեկ մուտք ապահովելու մասին, հիմա տեսել ենք, որ այդ մուտքը, որ ապահովել ենք այնտեղ ավտոմեքենաներն արդեն շարվել են մի գծով: Ենթադրում եմ, որ ճանապարհը նրա համար էր կառուցվում, որ համալիրը երկրորդ մուտք ունենա ավտոմոբիլային տրանսպորտի համար, բայց հիմա արդեն «պառկովկա» է դարձել:
Ոստիկանության համապատասխան ծառայության հետ քննարկեք, հասկանանք հարցը ոնց ենք լուծում, որովհետև այդ նպատակին պիտի չծառայեր»:
