Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու Toyota Camry-ն. կա 1 զпհ, 3 վիրшվпրներից մեկը անչափահաս է

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն, որտեղից 1 վիրավորը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, մեկն էլ, ով անչափահաս է, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթսուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը և Ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Սամվել Խմելյանը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները, և «Մեծամոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթ խումբը, ովքեր վիրավորին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:  Տեղում նույն վաշտի պարեկներ Սամվել Պողոսյանն ու Եսայի Մալխասյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն ու խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է:Դեպքի վայրից  Ա. Բդոյանը, Հ. Արիստակեսյանն ու ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանը մեկնել են հիվանդանոց՝ վիրավորների վիճակին տեղում ծանոթանալու համար: Վթարի մասին Ոստիկանության Մեծամորի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահան Տիգրանյանի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
© https://shamshyan.com/hy/article/2023/12/18/1252233

Կիսվել սոց․ ցանցերում