Բրազիլիայում տեղի ունեցած երաժշտական փառատոնի ժամանակ առեւանգել են իսպանական «Վալենսիայի» եւ բրազիլական «Կորինտիանսի» ու «Սանտոսի» նախկին ֆուտբոլիստ Մարսելինյո Կարիոկային, հաղորդում է Globo-ն՝ հղում անելով կարիերան ավարտած ֆուտբոլիստի փաստաբանին։
Նշվում է, որ հանցագործները Կարիոկային ազատ արձակելու համար պահանջել են 17 հազար եվրո։
Կարիոկան պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2010 թվականին։ Նա հանդես է եկել նաեւ բրազիլական «Ֆլամենգոյում», «Վասկո դա Գամայում», ֆրանսիական «Այաչոյում»։ Նա նաեւ երեք հանդիպում է անցկացրել Բրազիլիայի հավաքականում, խփել երկու գոլ։
