Ամեն անգամ, որևէ դժվարության հանդիպելիս շատ շատերը,նախ սկսում են տագնապել,վախենալ,և ընկնել հուսահատության մեջ,դա գալիս է նրանից, որ դեռ չենք ճանաչում ԱՍՏԾՈՒՆ, և չենք վստահում ՆՐԱՆ։Մահից հետո մարդը հանդիպում է ԱՍՏԾՈՒՆ։ ԱՍՏՎԱԾ նրան ցույց է տալիս իր անցած ուղին, ինչից ուր է հասել, ինչեր է փորձառել, և երանության բոլոր պահերը։Եվ մարդն այդ ամենում տեսնում է ԱՍՏԾՈ ոտնահետքերը իր ոտնահետքերի կողքին։ Հանկարծ նկատում է, որ բոլոր այն շրջաններում, երբ ինքը դժվարություններ է ունեցել, միայն մեկի ոտնահետքերն են երևում։Սա տեսնելով մարդն ապշած հարցնում է ԱՍՏԾՈՒՆ, թե ՆԱ ինչու է դժվարությունների մեջ մենակ թողել իրեն։Ինչին ի պատասխան, ԱՍՏՎԱԾ ժպտում է և ներողամտորեն ասում.Դրանք քո ոտնահետքերը չեն,այլ ԻՄ։ Ամեն անգամ, երբ դու դժվարությունների մեջ ես հայտնվել,ԵՍ քեզ գրկած եմ տարել առաջ։ՏԵՐԸ միևնույն բանը կարող է ասել յուրաքանչյուրիս։Այլ հարց է, թե այսօր մենք ունենք բավարար զգայունություն ու աչք, որ տեսնենք։Տեսնենք,թե ինչպես է ԱՍՏՎԱԾ ճիշտ ժամանակին և երբեմն բոլորովին անսպասելի մի անկյունից ուղարկում օգնություն, երբ օդի պես դրա կարիքը կա, ուղարկում է կարեկից մարդկանց, երբ թվում է մենք լքված ենք բոլորից,ապաքինող տարբեր դիպվածներ, երբ թվում է այլևս հրաշք չի լինի։ Մենք երբեք մենակ չենք, հատկապես փորձությունների մեջ հատկապես ընտրություն կատարելիս։Աշխատեք հավատալ ԱՍՏԾՈՒՆ,ոչ թե ձեր մտքերին, որոնք ձերը չեն,և սովորեք վստահել ԱՍՏԾՈՒՆ, ամեն ինչում։ Ամեն
ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ,ԱՄՐԱՑՐՈՒ ՄԵՐ ՀԱՎԱՏՔԸ,ՈՒԺ ՏՈՒՐ ՄԵԶ,և ԹՈՂ ՔՈ ԿԱՄՔԸ ԼԻՆԻ, ՏԵՐ ԱՍՏՎԱԾ.ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ. ԱՄԵՆ
