Երգիչ, դերասան Սարգիս Եղիազարյանն անդրադարձել է իր մասնակցությամբ ավտովթարին՝ նշելով, որ լավ է:
«Ես շատ լավ եմ, բոլորը լավ են՝ փառք Տիրոջը: Շնորհակալ եմ բոլորիդ՝ անհանգստանալու համար: Վթարի պատճառն առատ անձրեւն ու տեղացող ձյունն էր: Աստված բոլորիդ պահապան: Սիրում եմ ձեզ, շատ»,- «Ինստագրամ»-ի իր էջի «սթորի» բաժնում գրել է նա:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 17-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Կուկուրուզնիկ»-ի հարևանությամբ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատային բախվել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետեւանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
«Մերսեդես»-ի վարորդը երգիչ Սարգիս Եղիազարյանն էր, որը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից։
