Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, արտռակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, և պատճառը առատ ձյան հետևանքով առաջացած մերկասառույցն է:
Ժամը 03:00-ից մինչև առավոտյան 11:00-ը Volvo մակնիշի բեռնատարը Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհի կամրջի հարևանությամբ մերկասաույցի պատճառով չի կարողացել շարունակել երթևեկությունը, ու արդեն լուսաբացին բեռնատարի վարորդն ու նրա ընկերները կարողացել են մեծ դժվարությամբ ավտոմեքենան նշված վայրից հեռացնել:
Այդ ընթացքում վարորդների անվտանգությունը ապահովում էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները:
Միայն ժամեր անց ժամանել են Կոտայքի ճանշինից, ու համոզում էին, թե ճանապարհը անցանելի է եղել, ու իրենք աղ ու ավազ էին լցրել:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
© https://shamshyan.com/hy/article/2023/12/19/1252320
